«Չելսին» հայտարարեց Փոթերի պաշտոնանկության մասին
«Չելսին» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Գրեհեմ Փոթերի հեռացման մասին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Բրունո Սալտորը:
«Ակումբի բոլորի անունից ցանկանում ենք անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գրեհեմին «Չելսիում» ունեցած ներդրման համար: Մենք մեծ հարգանք ունենք Գրեհեմի նկատմամբ՝ որպես մարզիչ և որպես մարդ։ Նա միշտ իրեն պրոֆեսիոնալ և ազնիվ է պահել, և մենք բոլորս հիասթափված ենք այս արդյունքից:
Մեր անհավանական երկրպագուների հետ միասին մենք բոլորս կաջակցենք Բրունոյին (Սալտոր) և թիմին, երբ կենտրոնանանք մրցաշրջանի մնացած հատվածի վրա: Պրեմիեր լիգայում մեզ մնացել է 10 հանդիպում, իսկ մեզ սպասվում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը։ Մենք կներդնենք մեր լավագույն ջանքերն ու նվիրումը այս խաղերից յուրաքանչյուրում՝ մրցաշրջանը բարձր մակարդակով ավարտելու համար»,- ասվում է ակումբի համասեփականատերեր Թոդ Բոուլիի և Բեհդադ Էգբալիի հայտարարության մեջ։
47-ամյա մասնագետը լոնդոնյան թիմը գլխավորել էր 2022 թվականին: