Մբապեն պայմանագիր ունի, և չգիտենք` ինչ է կատարվում կուլիսների հետևում․ Լուիս Էնրիկե
«Պարի Սեն Ժերմենի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որին ներկայացնելու շնորհանդեսն այսօր է տեղի ունեցել, խոսել է ակումբի աստղային հարձակվող Կիլիան Մբապեի՝ ակումբում մնալու և նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին։
«Երբ ես (մարզչի աշխատանքի համար պայմանագիր - Tert.am) ստորագրեցի, գիտեի, որ թիմում ամեն ինչ բաց է: Որոշ բաներ կարող են տեղի ունենալ շուկայում … Նա պայմանագիր ունի, և չգիտենք` ինչ է կատարվում կուլիսների հետևում, քանի որ ամեն ինչ անընդհատ փոխվում է: Մենք ուժեղ կազմ կունենանք, ես դրանում վստահ եմ»,- ասել է Էնրիկեն, որի խոսքերն է մեջբերել CNN-ը։
«Ես հույս եմ դնում եմ բոլոր այն խաղացողների վրա, որոնք ունեն պայմանագիր թե՛ ընթացիկ, թե՛ այն խաղացողների վրա, որոնց հետ փորձում ենք ստորագրել: Ես նույնպես հույս ունեմ այդ խաղացողների վրա»,- ասել է իսպանացին: