Մբապեն չի կարող անվճար հեռանալ․ ՊՍԺ-ի սեփականատեր
Լուիս Էնրիկեին «Պարի Սեն Ժերմենի» նոր մարզչի պաշտոնին նշանակելու շնորհանդեսի ասուլիսից հետո ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի և ՊՍԺ-ին սպասվող նոր դարաշրջանի մասին: Այս մասին գրել է Le Parisien-ը։
«Աշխարհի մեծագույն խաղացողը չի կարող անվճար հեռանալ»,- ասել է Ալ-Խելաիֆին ֆրանսիացի հարձակվողի մասին, որը հրաժարվում է նոր պայմանագիր ստորագրել։
Ընթացիկ պայմանագրով՝ Մբապեն կարող է մյուս տարի ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ։
ՊՍԺ-ի ղեկավարն ասել է, որ «Մենք ուզում ենք, որ նա մնա, բայց նա չի կարող անվճար հեռանալ»:
«Դա մեր բանավոր պայմանավորվածությունն էր, և նա դա հրապարակավ արտահայտել էր հարցազրույցում։ Այնպես որ, դա վիճելի չէ: Եվ ես իսկապես ցնցված էի, երբ իմացա, որ նա մտադիր է անվճար հեռանալ»,- հավելել է նա Le Parisien-ի հետ զրույցում։