Պեդրին ապաքինվել է վնասվածքից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է վնասվածքից։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանը պատրաստ է «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղին։ Նոյեմբերի 4-ին, Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» կխաղա «Ռեալ Սոսիեդադի» հետ։
Օգոստոսին Պեդրին վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։ Նա բաց է թողել 6 շաբաթ։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։