Հայկական սննդամթերքը ռուսական շուկայում. Բարձր որակ՝ բարձր գներով
Փետրվարի 8-12-ը Մոսկվայի Էքսպոկենտրոնում տեղի է ունեցել "Продэкспо-2016" սննդամթերքի, հյութերի և հումքի 23-րդ միջազգային ցուցահանդեսը: 27 երկրներ ներկայացված էին իրենց ազգային տաղավարներով, իսկ ընդհանուր առմամբ ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 60 երկրներ:
Առանձին տաղավարով ներակայցված էր նաև Հայաստանը: Հայաստանի զարգացման հիմնադրամի շնորհիվ, որ իր վրա էր վերցրել տաղավարի վարձակալության և դիզայնի ծախսերը, 21 հայկական ընկերություններ կարողացան ներկայանալ ռուսական մասնագիտացված ցուցահանդեսին: Ներկա էին նաև հինգ ընկերություններ Արցախից՝ ԼՂՀ-ից:
Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը VERELQ-ը հետ զրույցում հայտարարել է, որ հայկական արտադրանքի համար սահմանված գները բավականին բարձր էին: Սակայն, ըստ հիմնադրամի ներկայացուցիչների, այնպես էլ ընկերությունների, այդ գները արդարացված են:
"Մեր արտադրանքի գնային սեգմենտն արդարացված էր: Ինչպե դուք նկատել եք, մենք չունենք շատ էժան արտադրանք, քանի որ մեր արտադրանքն էկոլոգիապես մաքուր է և ունի իր տեղը: Եթե նայենք, ապա այլ արտադրողների մոտ նույնպիսի արտադրանքը նույնպես էժան չէ", - նշել է նա:
Նա նշել է, որ հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում հայկական ընկերություններին ոչ միայն տարբեր միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու առումով: Միրզոյանի խոսքով, 2015թ.-ի 20 ընկերությունների աջակցություն է ցուցաբերվել՝ վարկերի սուբսիդավորվան ծրագրի շրջանակներում: Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել նաև ընկերություններին նրանց արտադրանքի միջազգային սերտիֆիկացման համար՝ իր վրա վեցնելով ֆինանսավորման 50%-ը:
Ինչ վերաբերվում է ցուցահանդեսին ընկերությունների մասնակցությանը, ապա այդ մասին մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի աշխատակից Հասմիկ Առուստամյանը:
VERELQ-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ ՀՀ-ը ի դեմս Հայկական զարգացման գործակալությունը արդեն մի քանի տարի մասնակցում է այդ ցուցահանդեսին: Դա ՌԴ-ում սննդի ու հյութերի ամենամեծ ցուցահանդեսն է և մեծ հնարավորություն է ստեղծում հայկական արտադրանքը ներկայացնելու առումով:ՀՀ-ը այսօր համարվում է ՌԴ-ի ռազմավարական գործընկերը:
Նրա խոսքով, սպասելիքները ցուցահանդեսին շատ մեծ են, քանի որ հայկական արտադրանքը չնայած թանկ է, սակայն որակյալ և էկոլոգիապես մաքուր: Հիմնադրամի ներկայացուցչի հետ համակարծիք են նաև ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք VERELQ թղթակցի հետ զրույցում նշել են, որ իրենց արտադրանքը որակյալ է և արդարացնում էին իրենց արտադրանքի բարձր գները: