Բերդսկի պարբերականը Սիրիայում զոհված ռուսաստանցու մասին գրելուց հետո սպառնալիքներ է ստացել
Ըստ հրապարակման՝ Տրետյակովը ռուսական բանակում չէր ծառայում, կամ պայմանագրային զինծառայող չէր: Ենթադրվում է, որ նա Սիրիայում էր որպես վարձկան զինծառայող մասնավոր ռազմական ընկերության կողմից:
Հրապարակումից հետո խմբագրությունը սպառնալիքներ է ստացել: Պարբերականի գլխավոր խմբագրին անհայտ անձինք զանգահարել և սպառնացել են ուժային կառույցների անունից՝ պահանջելով չանդրադառնալ սիրիական թեմաներին: