Մեծ Բրիտանիայում կործանվել է աշխարհի ամենաերկար օդանավը. այն պոկվել է իրեն պահող ճոպանուղուց (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենաերկար օդանավը վթարվել և ընկել է Մեծ Բրիտանիայում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 20 տոննա կշռող Airlander 10 թռչող սարքը, որն իրենից ինքնաթիռի և դիրիժաբլի հիբրիդ է ներկայացնում, պոկվել է իրեն պահող ճոպանողուց և ընկել է դաշտի վրա Բեդֆորդշիր կոմսությունում:
Օդանավում գտնվող անձնակազմի կին անդամներից մեկը վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Օդանավն ամբողջովին կործանվել է:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նախօրեին Airlander 10-ի ստեղծմամբ զբաղվող Hybrid Air Vehicles ընկերությունը հաջող փորձնական թռիչքներ է իրականացրել: Այն ստեղծելու համար արված ծախսերը կազմում են 100 մլն ֆունտ ստերլինգ:
Airlander 10-ը նախատեսված է եղել ԱՄՆ զինուժի սպառազինման համար, սակայն նախագիծը դադարեցվել է ֆինանսավորման անբավարարության պատճառով: