Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նոր մոտեցումներ առաջարկելու փոխարեն՝ Լավրովը հղում էր կատարում նախկինում բանակցված և կյանքի չկոչված փաստաթղթերի վրա, ինչը մտահոգիչ է․ քաղաքագետ

Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանի համոզմամբ՝ ՌԴ արտգործնախարարի այցը տարածաշրջան  միանշանակ պայմանավորված է երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ, իհարկե, ակնկալվում էր, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանում և Ադրբեջանում կանդրադառնար Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Ամփոփելով արդեն նրա այցն ու այցելության ընթացքում արած հայտարարությունները՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Իհարկե Լավրովը փորձում էր առարկայական խոսել, բայց ի վերջո, ինքն էլ  խոստովանեց, որ  ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված շատ լավատես պետք չի լինել․ հարցը բարդ է, և շատ կոմպոնենտներ է պարունակում, աշխատանք է պահանջում»:

Փորձագետը ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ Լավրովից որևէ առաջարկ չհնչեց:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ ապրիլյան պատերազմից հետո, երբ փոխվել է իրավիճակ, պետք է առաջարկներն էլ փոխվեն: «Բայց նոր մոտեցումներ առաջարկելու փոխարեն՝ Լավրովը փորձում էր հղում կատարել նախկինում բանակցված և կյանքի չկոչված փաստաթղթերի վրա, առաջ էր քաշում այլ ռազմաքաղաքական իրադրությունում ձեռք բերված առաջարկություններ, և վերակենդանացնելու փորձ էր կատարում, ինչը մտահոգիչ էր»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրության կողմից պետք է մշակվեն Ադրբեջանին ճնշելու մեխանիզմներ:

Քաղաքագետը մեծ տարբերություն չգտավ  ադրբեջանական և հայկական լսարանների առջև արած Լավրովի հայտարարությունների միջև: Նշեց, որ միակ բանը, որ նկատելի էր, ընդհանրական հայտարարություններն էին:

«Սուր հարցադրումներին ռուսական կողմը կոնկրետ պատասխաններ չունի: Իրականում չեն էլ աշխատել այդ ուղղությամբ, և, ըստ էության, խաղաղության մակարդակը, որ այսօր գոյություն ունի ,բավարարում է բոլոր միջնորդներին: Բոլորի արածը «բարի ցանկությունների ոլորտից են», հստակ քայլեր ոչ ոք չի անում»,- ասաց նա:

Անդրադառնալով մինչ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը եղած քննարկումներին, թե նա գալիս էր տարածաշրջան Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ եղած քննարկումները Հայաստանին և Ադրբեջանին ներկայացնելու համար, քաղաքագետը նշեց, որ բոլոր նման մեկնաբանությունները հիմնված են եղել լրագրողի կամ փորձագետների ենթադրությունների վրա:

«Որևէ հիմք, որ Ռուսաստանն ու Թուրքիան քննարկումներ կամ առավել ևս պայմանավորվածություններ են ունենում ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված, չկա: Եթե նման հիմք լինի էլ, ապա միանշանակ պարզ է, որ դրանք բավարար չեն, որ հայկական կողմը հետևի այդ պայմանավորվածություններին: Մենք գիտենք, որ կան առաջարկներ, որ ընդունվել են հայկական կողմից, եղել են առաջարկներ, որոնք մերժվել են: Այստեղ կարևորը մեր դիրքորոշումն է:  Իսկ դրա մասին շատ լավ խոսում են մեր երկրի ղեկավարը և նաև արտգործնախարարը․ եթե ժամանակին խոսվում էր զիջողականության մասին՝ տարածքների, բացառությամբ Լաչինի շրջանի, հիմա բացառությունը այն տարածքներն են, որոնք չեն կարող սպառնալ Արցախի անվտանգությանը: Ձևակերպումներ են փոխվել»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *