Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ՝ զինվորները ցեխի մեջ նստած են, որը խորհրդանշում է մեր տնտեսությունը»․ տեղի ունեցավ Հ․ Հակոբյանի նոր ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)

Այսօր Կինոգետների միությունում տեղի ունեցավ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ֆիլմի պրեմիերան։

«Մենք հարևաններ ենք» անվամբ ֆիլմը պատմում է հայ և ադրբեջանցի հարևանների մասին, ովքեր պատերազմից առաջ հաշտ ու համերաշխ ապրում են, ընկերություն անում ընտանիքներով, գնում իրար հետ ձկնորսության, իսկ տարիներ անց հայտնվում են սահմաններից այն կողմ, բայց իրար չեն մոռանում ու ամբողջ կյանքում ընկերներ են մնում։

Կյանքի բերումով նրանց թոռները հայտնվում են նույն ռազմաճակատում, բայց իրար չեն սպանում՝ իմանալով, որ Ալիի ու Վազգենի թոռներն են։

Ֆիլմը սկսվում է նշումով՝ «կեղծ հայրենասերներին՝ չնայել»։ Այս առնչությամբ Հակոբ Հակոբյանն ասաց, որ խորհուրդ չեն տալիս նրանց, ովքեր կփորձեն անձնական նպատակները առաջ տանելով՝ մղել ժողովուրդներին պատերազմների, նրանք կեղծ հայրենասերներ են և նրանց խորհուրդ է տրվում այս ֆիլմը չդիտել։

Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը պատմեց, որ վաղուց ուներ ֆիլմը նկարելու գաղափարը։ Նա ասաց, որ ինքը խաղաղության կողմնակից է և համարում է, որ պետք է ոչ թե կռվել, պատերազմել, այլ խաղաղ ապրել։

«Հայերը, թուրքերը ընկերություն են արել, հարևանություն են արել, և մենք փորձեցինք այս ֆիլմի միջոցով նրանց հիշեցնել, թե ինչպես ենք կողք կողքի ապրել, և ինչ լավ կլինի, որ գտնենք ձև, նախապատրաստվենք՝ գնալու խաղաղության»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ փորձելու է Ադրբեջանում էլ իր ֆիլմը ցուցադրել։

«Մոսկվայում ունենք ընկերներ, ովքեր կապ ունեն ադրբեջանցիների հետ, փորձելու ենք իրենց միջոցով այնտեղ էլ ցուցադրել։ Եթե ստացվի, լավ կլինի»,- ասաց գործարարը։ Նա չբացառեց, որ ֆիլմը ցուցադրվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համար։

Հարցին, թե ինչո՞ւ է ֆիլմն անորոշ ավարտվում, Հակոբյանը պատասխանեց․«Ֆիլմն ավարտվեց անորոշությամբ, ցեխի մեջ, ցեխը մեր տնտեսությունն է, իսկ զինվորները նստած էին ցեխի մեջ։ Դրա մեջ կար ամեն ինչ։ Ցանկացած երկիր, որը պատերազմում է, պարտված է, որևէ երկիր հաղթանակ չի ունենում»։

Հակոբյանը հայտնեց, որ դեկտեմբերից ֆիլմը կցուցադրվի Երևանի կինոթատրոններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *