Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

2018 թ. բյուջեով առկա վատ վիճակը ոչ թե պահպանվելու է, այլ ավելի է խորանալու. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Երբ խոսում են կայունացման մասին, ես միշտ ասում եմ, որ երբ ինչ-որ բան կայուն վատ է, դա դեռ չի նշանակում, որ դա լավ է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից 2018 թ. բյուջեի հաստատմանը և իշխանության կողմից բյուջեին կայունացնող որակում տալուն: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի առջև ծառացած տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է թռիչքային լուծում և զգալի առաջընթաց:

«Ակնհայտ է, որ մեր տնտեսություն շատ ծանր վիճակում է, ինչն ապացուցեց ՀՀ-ում աղքատության ցուցանիշը: Ըստ էության՝ բյուջեով թանկացումներ են լինելու, ինչը նշանակում է, որ աղքատությունը խորանալու է: Ինձ համար տարօրինակ ու անընկալելի են հայտարարությունները, որ անում են հանրապետական պատգամավորներն աղքատության վերաբերյալ, թե թանկացումներն այսպես թե այնպես աղքատին չեն վերաբերում, պարզապես զավեշտալի են: Այսինքն՝ նախ իրենք հաստատում են, որ առկա կայուն վատ վիճակը պահպանվելու է, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ չի պահպանվելու, այլ ավելի խորանալու է»,-ասաց նա:

Թանդիլյանի կարծիքով՝ իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ առաջին սպառման ապրանքների թանկացումները շարունակվելու են։ Ավելին, ըստ նրա, մարդիկ, որոնք այսօր գնողունակ են, կարող են անցնել աղքատության շարքերը: Նա շեշտեց՝ 2018 թվականին պետական բյուջեն չի կարողանալու լուծել այս խնդիրները:

«Կարծում եմ՝ մեզ լավ տարի չի սպասելու, նշենք, որ ԵԱՏՄ մաքսային նոր տոկոսադրույքներն իրենց հետ կրկին թանկացումներ են բերելու»,-շարունակեց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը նաև իրատեսական չի համարում՝ 2018թ. համար կառավարության կողմից սահմանված մինչև 5 տոկոս տնտեսական աճը: Մանե Թանդիլյանը նկատեց՝ կայուն տնտեսություն են ունենում այն պետությունները, որոնք ունեն զարգացող կրթություն և շեշտեց, որ բյուջեով կրճատվել է նաև կրթության ֆինանսավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *