Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե հոգևորականն անարգալից է ժողովրդի նկատմամբ՝ թող մեզանից ոչինչ չսպասի. պոլսահայ գործիչը՝ Աթեշյանին

Ստամբուլի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Հարուն Շանլըն, քննադատելով Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, հայտարարել է, որ վերջինս չի կարող համայնքի կողմից որևէ աջակցություն ակնկալել, քանի դեռ հարգալից չէ իրենց իսկ նկատմամբ: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Շանլըն պատրիարքարանում կայացած համայնքային ժողովներից մեկի ժամանակ, մասնավորապես, հիշեցրել է, որ հայաստանյան այցերից մեկի ժամանակ Աթեշյանն «անկիրթ» էր անվանել համայնքում իրեն դեմ դուրս եկած ստամբուլահայերին:

«Մենք ձայն չենք հանում, անարգանք չենք ցուցաբերում, որպեսզի պատրիարքական դիրքը չարատավորվի: Սակայն եթե հոգևորական անձն այդ նույն նրբանկատությունը մեր հանդեպ չի ցուցաբերում ու անարգալից է ժողովրդի նկատմամբ՝ կներեք, թող ոչինչ մեզանից չակնկալի», - ասել է Շանլըն:
 
Նշենք, որ վերանշյալ ժողովին ներկա են գտնվել նաև Պոլսո պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս ԲԵկչյանը, Մեջլիսի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանն ու Կարո Փայլանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բացահայտել է շաբաթներ առաջ Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպման մանրամասները և խոստովանել, որ թուրքական իշխանությունները բացեիբաց պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրաժարականն ու չեն ընդունում նրան այդ պաշտոնում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *