Հարսանիք աշխարհի ամենաբարձր կետում. ավստրալացի զույգն ամուսնացել է Էվերեստի գագաթին (լուսանկարներ)
Յուրաքանչյուր զույգ երազում է իր հարսանիքն անմոռանալի դարձնելու մասին, սակայն արկածախնդիր ավստրալացիներն այս երազանքն իրականացնելու համար ծայրահեղ միջոցների են դիմել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 32-ամյա ֆինլանդուհի գործարար Հեյդի Թուրանենը և 32-ամյա ավստրալացի ատաղծագործ Թոմ Ռեյնը 9 օր են անցկացրել՝ բարձրանալով Էվերեստ լեռը, որի գագաթին էլ ամուսնացել են:
Խիզախ զույգը հաղթահարել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթի ցրտաշունչ եղանակային պայմաններն ու լեռնամագլցման բարդությունները: Նրանք ամուսնացել են 5380 մետր բարձրություններում տեղակայված ճամբարում:
Հարսնացուն չի խախտել սպիտակ հարսանեկան զգեստ կրելու ավանդույթը անգամ ծովի մակարդակից այդչափ բարձրության վրա գտնվելիս: