ԱՄՆ-ում փրկարարը բռնել է այրվող շենքի երրորդ հարկից նետված աղջկան (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հրդեհից հետո փրկարարական աշխատանքների տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հրշեջ փրկարարը բռնում այրվող շենքի երրորդ հարկից ցած նետված աղջկան:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունվարի սկզբին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի շրջանում: Փրկելով դստերը կրակից՝ հայրը շենքին մոտեցված շարժական սանդուղքից նետել երեխային փրկարար Սքոթ Ստրոուփի գիրկը:
Ընդհանուր առմամբ, 12 մարդ է տարհանվել, այդ թվում և 8 անչափահաս: «Մենք երեխաներին որսում էինք ինչպես ֆուտբոլային գնդկաների», - պատմել է փրկարար հաշվարկի ղեկավարը:
Երեխաները չեն տուժել: Փոքրիկ աղջկա հայրը հոսպիտալացվել է երկրորդ աստիճանի այրվածքներով: