Յուվենտուսի հարձակվող Պաուլո Դիբալան բաց կթողնի Տոտենհեմի հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումը
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Տոտենհեմի» հետ խաղին:
Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Արգենտինացին չի ընդգրկվել թուրինցիների հայտացուցակում, չնայած` երեկ մարզվել է թիմի հետ ազդրի վնասվածքից ապաքինվելուց հետո:
Դիբալայի փոխարեն «Տոտենհեմի» հետ խաղի հայտացուցակում է ընդգրկվել «Յուվենտուսի» երիտասարդական թիմի 19-ամյա կիսապաշտպան Սիմոնե Մուրատորեն:
Տարբեր վնասվածքների պատճառով լոնդոնցիների հետ խաղը բաց կթողնեն նաև Խուան Կուադրադոն, Բենեդիկտ Հյովեդեսը, Անդրեա Բարձալին և Բլեզ Մատյուիդին:
Հայտացուցակում չի ընդգրկվել նաև «Յուվենտուսի» պաշտպան Շտեֆան Լիխշտայները:
Հիշեցնենք` այս թիմերի միջև ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղը կկայանա այսօր` փետրվարի 13-ին, և կմեկնարկի ժամը 23:45-ին Թուրինում: