«Ժողովուրդ». Արտոնություններ ստացող ընկերությունները տեղ չեն գտել 1000 խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում
«Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սևանի իշխան», «Սևան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սևան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում: Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, և եղած ձկները փախել են:
Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում: «Սևան ակվա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: