Էմերի. Հարվածել են Մբապեի սրունքին. հուսով եմ` վնասվածքը լուրջ չէ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Ֆրանսիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Մարսելի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) պատմել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին:
Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով, հիշեցնենք, փոխարինվել է առաջին կեսից հետո.
«Մբապեն հարված է ստացել սրունքին և ընդմիջմանը խնդրեց փոխարինել իրեն:
Հուսով եմ` նրա վնասվածքը լուրջ չէ»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող` Նեյմարը, այս շաբաթ կվիրահատվի և բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ կայանալիք պատասխան խաղը:
Առաջին խաղում փարիզեցիները 1:3 հաշվով պարտվել են Մադրիդում: