Ամփոփվել են ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները
Ամփոփիչ նիստին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։