Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատարան է ուղարկվել ԿԲ–ի դիմաց մահվան ելքով վրաերթի առթիվ հարուցված քրգործը

Մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել  2018 թվականի մարտի 10-ի երեկոյան Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2018 թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի, 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

2018 թվականի մարտի 13-ին, որպես վրաերթ կատարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 1992թ.-ին ծնված Ժ. Վ.-ն: Նույն օրը նա ձերբակալվել է և կասկածյալի դատավարական կարգավիճակում տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Ժ.Վ-ն 2018 թվականի մարտի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, իրեն վստահված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, երկու ուղևորով, երթևեկել է Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցով՝ Մ. Խորենացի փողոցի կողմից դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ:

Այդ ընթացքում ավտոմեքենան վարել է երթևեկելի կենտրոնական գոտով, շուրջ 60կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերը միացված վիճակում: Չհասած Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկին՝ նա կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում,  այսինքն չի զիջել խաչմերուկից հետո գտնվող, չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հանգիստ քայլերով հատող հետիոտն Մարիա Գրիգորյանին: Դրա հետևանքով ավտոմեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել վերջինիս, անզգուշությամբ նրան պատճառել է մահ, որից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:

2018 թվականի մարտի 26-ին Ժ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2018 թվականի ապրիլի 20-ին նախաքննություն իրականացրած քննիչի կողմից ստացվել է քրական գործով մեղադրական եզրակացությունը, որը  հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *