Վարշավայի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեհաստանի հայերի երրորդ համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, Լեհաստանում ՀՀ դեսպանության, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի կողմից։ Համաժողովի աշխատանքները մեկնարկեցին Լեհաստանի և Հայաստանի պետական օրհներգներով, որից հետո հրապարակվեցին ԼՀ Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու և ՀՀ սփյուռքի նախարար […]