Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Շարմազանով. Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատությանը» հայտնեց, որ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը։


Գրիգորյանը շաբաթ օրն է ձերբակալվել, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունն է հաղորդում, Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: 


«Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը», - ասաց Շարմազանովը, ով Հանրապետական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանի հետ ուշ երեկոյան հանդիպել էր Գրիգորյանին։


«Սա անթույլատրելի, հակաօրինական և հակասահմանադրական է։ Պատգամավորին կարող են ձերբակալել հանցագործության պահին կամ դրանից հետո։ Դրանցից ոչ մեկն առկա չէ», - ասաց ՀՀԿ խոսնակը։


Գեներալի ձերբակալության կապակցությամբ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Հանրապետական կուսակցությունը։


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *