Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է ոլորտում գործունեություն ծավալող մոտ 50 հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Երկու իրար հաջորդած և երեք ժամից ավել տևած հանդիպումների ժամանակ մասնակիցները բարձրացրել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և ներկայացրել առաջարկներ։ Հանդիպման առաջին մասում բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականության սկզբունքները, բարեփոխումների հիմնական ուղղությունները և նախատեսված […]