Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«168 ժամ». Ռուսական ռազմաբազայի հրամանատարը պետք է պատասխանատվության կանչվի ՌԴ ՊՆ-ի կողմից. Ն. Տեր-Գրիգորյանց

«Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության և այն տեղանքի բնակչության հետ, որի հարևանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների հետ կապված միջադեպին:


Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց նախապես զգուշացնելու՝ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Համայնքի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել, քանի որ զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։ Անդրադառնալով միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տեղի ունեցածը սադրանք է՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության։ «Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր վարչապետը։


Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի պայմանագրով նախատեսվում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, նախարարը, Գլխավոր շտաբի պետը կոորդինացնում են, ղեկավարում այդ աշխատանքը, համագործակցում ռազմական բազայի հրամանատարության հետ, և, եթե այնտեղ զորավարժություններ են սկսվում, ապա ՀՀ Պաշտպանության նախարարը տեղյակ է, նույնիսկ պարտավոր է մասնակցել:


«Ռազմաբազայի հրամանատարությունը պետք է այնպես անի, որ այնտեղ մեկ ընտանիքի նման ապրեն, վստահեն իրենց: Եթե հրամանատարությունը չի տեղեկացրել տեղի բնակչությանը, չի համագործակցել, ապա հրամանատարը պետք է ՌԴ ՊՆ-ի կողմից պատասխանատվության կանչվի, քանի որ դրանով վիրավորել է տեղի բնակչությանը, մեծ սխալ է գործել, դա կոպիտ սխալ է, այնինչ պետք է հարգի բնակչությանը»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:


Նա նաև պարզաբանեց, որ վարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում, պոլիգոնները կարող են անցնել բնակելի տարածքներով կամ դրանց կողքով:


Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների գնահատականներին, ապա, գեներալի համոզմամբ, ՀՀ վարչապետը մինչ նման մեկնաբանությունները պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին, կամ ՀՀ Պաշտպանության նախարարը պետք է կապ հաստատեր իր ռուս գործընկերոջ հետ՝ իրավիճակը քննարկելու համար, եթե կարիք կա՝ հորդորեր չխախտել պայմանագրի դրույթները»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *