Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ժամանակ». Հայաստանի փոխլրացնող կոշտությունը

«Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է երկու հատկանշական հայտարարություն՝ ուղղված Եվրամիությանն ու Ռուսաս­տանին, իհարկե՝ տարբեր թե­մաներով և առիթներով:

Եվրամիության մասով Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Բրյուսելից հետո արած հայ­տարարությունը Հայաստանում նոր իրավիճակում աջակ­ցության ծավալների մասին: Սակայն նախօրեի հայտարա­րությունը աչքի է ընկել նրա­նով, որ այն, փաստորեն, եղել է ինչ-որ առումով պատասխան նաև ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտնի արձագանքին, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը, փաս­տորեն, վերահաստատելով իր խոսքը, կրկնել է բավականին կոշտ հարցադրումը, որ Եվրամիությունը պետք է կողմնորոշվի Հայաստանում փոփո­խությունների հանդեպ իր վե­րաբերմունքի գործնականացման հարցում:

Միևնույն ժամանակ, դրան զուգահեռ, անվտանգության հարցում Նիկոլ Փաշինյանը աննախադեպ հստակությամբ և բավական նկատելի կոշտ շեշտադրումով ընդգծել է Ռու­սաստանի դերը, մասնավո­րապես, պատերազմ թույլ չտալու հարցում: Նիկոլ Փաշի­նյանը հայտարարել է, որ Մոսկվան գերտերություն լի­նելով՝ միանգամայն ունակ է զսպել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները, և ինքը չի հավատում, որ Ռուսաստանը չի անի դա: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողությունների համար պա­տասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:

Փաստորեն, նոր իշխանու­թյունը կամ ավելի շուտ այդ իշ­խանության ղեկավարը փոխլրացնող կոշտ մեսիջներ է հղում Բրյուսել ու Մոսկվա, մի դեպքում շատ հստակ արձա­նագրելով, որ եթե Եվրամիու­թյան աջակցությունը կախված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումից, ապա Երևանը բացարձակապես հրաժարվում է դիտարկել այդպիսի պայման կամ հարց, մյուս դեպքում՝ այդպիսով նաև Ռուսաստանին մեսիջ հղելով, որ Հայաստանի նոր իշխանության այդ հստակ դիրքորոշումը պետք է իր հերթին անվտանգային աջակցության արժանանա Ռուսաստանում, որովհետև Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային պարտավորությունը կամ բարոյականությունը չպետք է լինի միակողմանի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *