Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ արձակվեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:


Նա հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում գործող բանկերից մեկում վճարել է գումարը և անդորրագիրն անմիջապես փոխանցել քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, իր պաշտպանյալը դուրս է եկել մեկուսարանից։


Կեսգիշերին Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո փաստաբանը հայտնել էր, թե «հենց այս պահին բարեկամական-հարազատական շրջանակում զբաղված են այդ գումարը հավաքելով»։ Մինչ գումարը հավաքվել էր,  Պողոսյանը մեկնել էր օդանավակայան և մուծել գրավը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դատարանի շենքից տեղափոխել էին մեկուսարան։


2008-ին Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 


Ուրբաթ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատարանի շենքում պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել էր, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *