Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր չի եղել, երբևէ նման բան չի եղել. Լ. Մնացականյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են, նման բան չի եղել:

Այս մասին այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Տարբեր տեղերում կարծիք է հնչում, թե իբր Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, նման բան չի եղել: Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված են, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդված լինեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հատ առ  հատ հարցնել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման դեպք երբևէ չի եղել, դա շահարկվում է չգիտեմ՝ ում կողմից, նման բան երբևէ չի եղել»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումներին, Լևոն Մնացականյանն ասաց, որ դրանց նպատակային պատասխան է տրվում: Պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ չկա որևէ դեպք, որին չարձագանքեն, սակայն լինում են նաև անտեղի կրակոցներ, որոնք մնում են անպատասխան:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Լևոն Մնացականյանն ասաց. «Ընդհանուր գնահատականով սահմանին իրավիճակը կայուն է, հանգիստ»: Իսկ զինանոցի թարմացմանն ու լրացման մասին Լևոն Մնացականյանն ասաց, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը նորմալ է, տեսականին տարբեր է, և ունեն տարբեր գործողությունների ու խնդիրների լուծմանը համահունչ միջոցներ:

Պաշտպանության բանակի հրամանատարը նոր ձեռք բերվելիք զենք-զինամթերքի մասին հրաժարվեց խոսել. «Իհարկե, զինանոցը միշտ լրացվում է նոր տեսականիով»:

Զինծառայողների հագուստի, պարագաների և այլ հարցերի վերաբերյալ Լևոն Մնացականյանն ասաց, որ դրանք միշտ էլ իրենց ուշադրության կենտրոնում են և՛ նախկինում, և՛ ներկայում, դա այնպիսի ուղղություն է, որ միշտ պետք է կատարելագործվի: Նախարարը չբացառեց, որ լինում են նաև լինում տեղին բողոքներ. «Օրինակ՝ սննդի տեսականին ապրիլի 9-ից փոփոխության է ենթարկվել, արդեն ունենք չորս տեսակի սնունդ»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *