Գիտնականները պարզել են մեքսիկական Լուսնի բուրգի տակ գտնվող գաղտնի թունելների առեղծվածն ու նշանակությունը
Գիտնականները ցնցող բացահայտումներ են կատարել Մեխիկոյից հյուսիս–արևելք ընկած Տեոտիուական հնագիտական վայրում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հնագետները գաղտնի թունելներ են հայտնաբերել մեքսիկական ամենահայտնի Լուսնի բուրգի տակ, որոնք համարվում են «անցուղի դեպի այն աշխարհ», որտեղ փորձագետների կանխատեսմամբ՝ բազմաթիվ կմախքներ, գանգեր և այլ անհասկանալի իրեր կարելի է հայտնաբերել:
Լուսնի բուրգը մեծությամբ երկրորդն է Մեքսիկայում Արևի բուրգից հետո և թվագրվում է մ.թ.ա. 200 թվականին: Այս տեղանքում պեղումներն սկսվել էին 2017-ի հունիսին:
Տեոտիուական քաղաքը, ըստ գիտնականների, կառուցել են ացտեկներից առաջ այնտեղ բնակվող ցեղերը: Ենթադրվում է, որ ստորգետնյա թունելները նախատեսված են եղել այն աշխարհում հայտնված մարդկանց հետ կապ հաստատելու համար:
Ստորգետնյա թունելներում, մասնագետների ենթադրմամբ, տարիներ շարունակ զոհաբերություններ և այլ ծեսեր են անցկացվել: