Զամբիայում 5655 կարատանոց հազվագյուտ զմրուխտ են հայտնաբերել
Զամբիայում լոնդոնյան Gemfields ընկերությանը պատկանող հանքերից մեկում հանքափոր Ռիչարդ Կապետան և երկրաբան Դեբաբրիա Ռաքշիթը 5655 կարատանոց հազվագյուտ զմրուխտ են հայտնաբերել, հաղորդում է Life.ru-ն՝ Daily Mail-ին հղումով:
Նշվում է, որ թանկարժեք քարը զարմանալիորեն շատ մաքուր է և ունի ոսկեկանաչավուն երանգ: Մոտ ժամանակներում այն կուղարկվի Հեռավոր Արևելք, որտեղ էլ աճուրդի կհանվի: Ամենայն հավանականությամբ թանկարժեք քարի նոր տերը կմասնատի այն և կօգտագործի տարբեր թանկարժեք զարդերի պատրաստման համար: Ստացված քարերի ընդհանուր արժեքը կազմի մոտ 2.5 միլոն դոլար:
Վերջին անգամ նման խոշոր զմրուխտ հայտնաբերվել էր 2010 թվականին Զամբիայում և կշռում էր 6225 կարատ: Այն ժամանակ թանկարժեք քարը գնվել էր ոսկերչական ընկերության կողմից, սակայն գործարքի մանրամասները չեն հրապարակվել: