Թուրքիայի հյուսիս-արևմուտքում պղնձի հանքում պայթյուն է տեղի ունեցել, մի քանի բանվոր մնացել է ներսում
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքում դեռևս անհայտ պատճառներով տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ հանքում մնացել է 5 բանվոր, նրանցից երկուսին փրկարարներին հաջողվել է դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց: Տուժածների վիճակը բժիշկները ծանր են գնահատել:
Եվս երեք բանվոր շարունակում է մնալ հանքում: Նրանց դուրս բերելու համար ինտենսիվ աշխատանքները շարունակվում են:
2014 թվականի մայիսին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքում հանքի փլուզման հետևանքով մահացել էր 301 մարդ, տուժել՝ 122-ը: