Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելուն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է  ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։ Փորձագիտական խմբին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Խաղողագործությունը և գինեգործությունը մեր առաջնահերթություններից են, այժմ մենք խաղողագործության զարգացման ռազմավարություն ենք մշակում, որում կարտացոլվեն բոլոր հիմնական հարցերը՝ խաղողի այգիների հիմնումից մինչև վերամշակված արտադրանքի վաճառք։ Աշխարհագրական նշումներով գինեգործության զարգացման հարցում ֆրանսիական փորձը մեզ համար անգնահատելի ներդրում է, և ես հուսով եմ, որ   Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ այս տարվա ընթացքում լուրջ հաջողություններ կարող եք ունենալ»,-ողջունելով հյուրերին՝ մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։

Դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր խոսքում շեշտել է, որ գյուղատնտեսությունը հայ-ֆրանսիական համագործակցության հարցում կենտրոնական դերակատարություն  ունի՝ օժանդակության պատրաստակամություն հայտնելով։ Այս համատեքստում նա  արժանահիշատակ է համարել աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծմանը նվիրված աշխատաժողովի անցկացումը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան գյուղատնտեսության գծով խորհրդական Ալեքսանդր Մարտինեզն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և հագեցած ու բովանդակալից ծրագրի համար, որի շնորհիվ նրանք կարողացան բացահայտել Հայաստանի գինեգործության առկա ներուժը։ Նա հավելել է, որ աշխատաժողովի անցկացումից զատ գալիք տարեսկզբից ֆրանսիացի փորձագետները պատրաստակամ են տրամադրել տեխնիկական օժանդակություն աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը վերաբերող հարցերում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև  ոլորտի իրավական դաշտի կանոնակարգմանը և երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *