Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Նոյեմբերի 19-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի լիագումար նիստի շրջանակներում կայացել է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագրի ներկայացումը:

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՀԿ համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ փաստաթուղթը, որը  ներառում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և հետանդամակցային զարգացումների վերաբերյալ վերլուծական համապարփակ տեղեկատվություն, մշակվել և համաձայնեցվել է ԱՀԿ քարտուղարության կողմից և շրջանառվել ԱՀԿ անդամ երկրների շրջանակներում:

Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:  

Լիագումար նիստին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների և մարմինների ներկայացուցիչներ:

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի» փաստացի ներկայացման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Ավագ Ավանեսյանը: Զեկույցի վերաբերյալ ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց դիրքորոշումները, կատարել համապատասխան հարցադրումներ, որից հետո կայացել են հանգամանալից քննարկումներ:

Նիստի շրջանակներում կայացել են նաև «Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի», ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի»  վերաբերյալ զեկույցների ներկայացումները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *