Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի հնարավորությունը չապահովելը հիմնարար խնդիր է մնում. ՄԻՊ տարեկան հաղորդում

Հաշմանդամության սահմանման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արձանագրել է մի շարք խնդիրներ։

Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը ինֆոգրաֆիկայով ներկայացրել է կարևոր դիտարկումները։ Ինչպես նշված է զեկույցում, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193302 անձ, որից 8231-ը՝ հաշմանդամություն ունեցող երեխա269: Այս անձանց իրավունքների պաշտպանության հարցում առաջնահերթ է օրենսդրության կատարելագործումը:

Ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդիրը, որը տեղ է գտել Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների տարեկան զեկույցներում և հաղորդմամբ, համակարգային առումով լուծում չի ստացել նաև 2017 թվականի ընթացքում: Նշյալ խնդրի մասին նշվել է նաև Կոմիտե ներկայացված՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հատուկ զեկույցում: Չնայած առկա օրենսդրական պահանջներին՝ դրանք մի շարք դեպքերում կյանքի չեն կոչվում, ինչի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք զրկվում են ազատ տեղաշարժի հնարավորությունից:

Ազատ տեղաշարժի հնարավորությունը չապահովելը հիմնարար խնդիր է, որի արդյունքում սահմանափակվում է հաշմանդամություն ունեցող անձանց մյուս իրավունքների, այդ թվում՝ կրթության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, առողջության պահպանման և այլ ինքնուրույն իրականացումը: Ընդ որում, մի շարք հասարակական կազմակերպություններ նշում են, որ անմատչելի են ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ մասնավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող շինությունները:

Մանրամասները՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *