Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսական կողմի հետ բանակցում ենք ոչ միայն գազի գնի, այլև սահմանափակումները վերացնելու շուրջ. Գարեգին Բաղրամյան

2013 թվականի դեկտեմբերին ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագիրը անցած տարիների ընթացքում, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի խոսքով, սահմանափակել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի գինն իջեցնելու հարցում: 



Բաղրամյանը, ով մինչև նախարարի պաշտոնում նշանակվելը մոտ 15 տարի աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, մանրամասնեց․ ռուսական կողմի հետ այժմ բանակցում են ոչ միայն գազի գնի, այլև նշված սահմանափակումները վերացնելու շուրջ:


«Գազամատակարաման համակարգի այսօր սակագները ձևավորվում են հիմնականում 13 թվականի վերջին 14 թվականի սկզբներին հաստատված միջպետական համաձայնագրերով, որոնք վավերացվել են Ազգային ժոզովի կողմից և այդ համաձայնագրերում որոշակի դրույթներ կան, որոնք ուղղակի սահմանափակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթը։ Այսինքն, եթե նայեք այդ համաձայնագրերը, հրապարակային փաստաթղթեր են, օրինակ 189 դոլարից երբ որ նվազեցում է եղել մինչև 165 դոլար, այդ գումարները համաձայնագրում, որը, իմիջիայլոց, ունի օրենքի ուժ, այսինքն չի կարող չընդունվել հանձնաժողովի կողմից, բոլոր այդ եկամուտները պահպանվում են գազամատակարարման ընկերությունում», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Գագիկ Բաղրամյանը։



Երբ Հայաստանի հետ սահմանին ռուսաստանյան գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից նվազել էր 165-ի, այդ ժամանակ, օրինակ, հանձնաժողովը չի կարողացել հայաստանյան սպառողների համար իջեցնել գինը, որովհետև տարբերությունը մնացել է «Գազպրոմին»:



«189-ից մինչև 165-ը չկարողացավ իջեցնել, որովհետև ուղղակի նշված էր, իսկ 165-ից 150-ը իջեցվել է․․․ Այնուհետև, ազնիվ լինելու համար պետք է շարունանենք, որ ռուսական «Գազպրոմի» կողմից 17 թվականի հունվարի 1-ին նախաձեռնվել է ևս 15 դոլարի իջեցում», - նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը։


Ներկայումս Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազն արժե 150 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:


«Եթե կարծեինք, որ ամեն ինչ նորմալ է գնի հետ կապված, բնականաբար, որևիցե բանակցություն այսօր չէր լինի։ Այսինքն՝ եթե բանակցում են, նշանակում է բանակցում ենք դեպի նվազեցման կողմը: Բայց այսօր բանակցությանը չվնասելու և հետագա ընթացքին բան չանելու համար, ես ուղղակի ձեռնպահ եմ մնում որևիցե կոնկրետ թվային արտահայտություններ անելուց», - ընդգծեց Գարեգին Բաղրամյանը։



Գարեգին Բաղրամյանն այսօր ուշագրավ ևս մեկ հայտարարություն արեց՝ ներկայումս ընթացող Հայկական ատոմակայանի ընթացող արդիականացումից հետո, որի արդյունքում ԱԷԿ-ի կյանքը կերկարաձգվի տասը տարով, հնարավոր է ԱԷԿ-ի կյանքը երկարաձգել ևս տասը տարով, այսինքն մինչև 2037 թվականը։


«Ինչ վերաբերում է գործող ատոմակայանին, այո, տասը տարին երկարաձգելուց հետո, պետք է ասեմ, որ նմանատիպ ատոմակայանները, որոնք տեղադրված են հենց այդ «VVR 440» տիպի էներգաբլոկները, որոնք մեր ատոմակայանում են, արդեն ունեն պրակտիկա մինչև 60 տարի շահագործման։ Այսինքն, երբ որ լրանալու լինի մեր 10 տարվա ատոմակայանի ծառայության ժամկետը, բնականաբար պետք է իրականցվի ռեակտորի մանրամասն ուսումնասիրություն, և եթե պարզվի, որ ռեակտորի կյանքի տևողությունը դեռևս իրեն չի սպառել, կստանանք բոլոր համապատասխան թույլտվությունները, այսինքն՝ առաջնահերթությունը դնելով անվտանգության վրա», - նշեց  նախարարի պաշտոնակատարը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *