Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանը կարող է դարպաս դառնալ դեպի ԵԱՏՄ. Տիգրան Սարգսյանը մեկնաբանել է Հայաստանի դերն Իրանի հետ բանակցային գործընթացում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, խոսելով ԵԱՏՄ շրջանակներում աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանի հեռանկարների մասին, նշել է, որ աշխարհագրական դիրքը, նույնիսկ հաշվի առնելով մյուս անդամ երկրների հետ սահմանի բացակայությունը, Հայաստանին յուրահատուկ տնտեսական առավելություն է տալիս:

«Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի հարաբերական առավելությունն այն է, որ այն միության միակ երկիրն է, որը սահմանակցում է Իրանին: Պատահական չէ, որ Իրանի հետ բանակցային գործընթացում մենք կուրատոր ենք նշանակել Հայաստանին՝ որպես կազմակերպության առավել հետաքրքրված երկրի: Այն ամենաշահագրգիռն է, քանի որ կարող է ճիշտ կառուցել առևտրային տնտեսական փոխհարաբերությունները և Իրանի համար դարպաս դառնալ դեպի ԵԱՏՄ», - Rusarminfo-ին հայտնել է Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է օգտվի իր առավելություններից՝ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելով Իրանի հետ տնտեսական համագործակցության ողջ ներուժն իրականացնելու համար: Նման քայլերից մեկը, ինչպես ընդգծել է Տիգրան Սարգսյանը, Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտու ստեղծման նախաձեռնությունն է ՀՀ կառավարության կողմից, ինչը հետագայում հնարավորություն կընձեռի Իրանից ապրանքներ ներկրել եվրասիական տարածք, ինչպես նաև ԵԱՏՄ արտադրանքն արտահանել Իրան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *