Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ժամանակ». Փաշինյանը լիցքավորվում է Մոսկվա մեկնելուց առաջ

«Հայաստանի Քննչական կոմիտեն նախօրեին հաղոր­դագրություն էր տարածել Հարավկովկասյան երկաթու­ղի ընկերության տասնամյա գործունեության լայնածավալ ստուգում սկսելու մա­սին, այդ թվում՝ որոշ դրվագ­ներով հարուցված քրեական գործերով:

Այս հաղորդագրությունը, թվում է, թե վերջին մի քանի ամիսներին իրար հաջորդող հաղորդագրություններից մեկն է, ամենատարբեր կա­ռույցներում և կազմակերպություններում եղած չարա­շահումների հայտնաբերման մասին: Սակայն Հարավկով­կասյան երկաթուղու ստուգ­ման մասին հաղորդագրու­թյունը ամենևին էլ շարքից մեկը չէ, այն առանձնահա­տուկ է, և ահա թե ինչու:

Հարավկովկասյան երկա­թուղի ընկերությունը ստեղծ­վել է 2008 թվականին, Հայաստանի երկաթուղային են­թակառուցվածքները կառավարելու և զարգացնելու հա­մար: Ընկերության ստեղծո­ղը Ռուսական երկաթուղի­ներ ընկերությունն է, որը 2008 թվականին Հայաստա­նի կառավարության հետ կնքել է Երկաթուղու կառավարման կոնցեսիոն պայմա­նագիր, 30 տարի ժամկետով, պարտավորվելով, ըստ էու­թյան, կատարել մոտ 350 մի­լիոն դոլարի ներդրում երկա­թուղին զարգացնելու հա­մար:

Այլ կերպ ասած՝ Հարավ­կովկասյան երկաթուղին դա ռուսական երկաթուղիներն է, որն արդեն տասը տարի կառավարում է հայկական երկաթուղին:

Եվ ահա, Քննչական կոմիտեն, փաս­տորեն, հայտարարում է Հայաստանում Ռուսական եր­կաթուղիների գործունեու­թյան լայնածավալ ստուգ­ման մասին: Իսկ սա հատ­կանշական է այն ֆոնին, որ վաղը Մոսկվա է մեկնում Հա­յաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդի­պելու է ՌԴ նախագահ Պուտինին:

Մոսկովյան այցից առաջ նշմարված են այն հարցերը, որոնք լինելու են քննարկման սեղանին, և որոնց առնչու­թյամբ իրավիճակները այնքան էլ պարզ ու հեշտ չեն՝ գազի գին, ՀԱՊԿ խնդիր: Մոսկվա այցից առաջ տեղե­կություններ շրջանառվեցին, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել գազի գինը, ու թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն այդ մա­սին ոչինչ հայտնի չէ և հույս ունի քննարկումները բերեն դրական արդյունքի, այդու­հանդերձ, խիստ հատկան­շական է, որ Մոսկվա այցից առաջ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, լիցքավորում է իր պարկուճը՝ Ռուսական երկաթուղիների գործունեության լայնածա­վալ ստուգման մասին տա­րածված հաղորդագրու­թյամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *