Գերմանիայում ԱՄՆ դեսպանը «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով սպառնացել է պատժամիջոցներ սահմանել գերմանական ընկերությունների նկատմամբ. Bild
Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը գերմանական ընկերություններին նամակներ է ուղարկել, որոնցում նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե նրանք շարունակեն աջակցել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը, գրում է Bild-ը:
Գրենելի խոսքով՝ «Թուրքական հոսք»-ի և «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով Ուկրաինայով Եվրոպա կսկսի մատակարարվել չափազանց մեծ քանակությամբ գազ, ինչի հետևանքով Կիևը կկորցնի իր նշանակությունն անվտավգության քաղաքականության հարցումն, իսկ դա, ամերիկյան կողմի կարծիքով, բարձրացնում է «ինտերվենցիայի վտանգը» ռուսական կողմից:
«Մենք ընդգծում ենք, որ եթե ռուսական էներգետիկ ոլորտին աջակցություն ցուցաբերող ընկերությունները մասնակցեն համապատասխան նախագծերից որևէ մեկին, ապա դրան կարող է հետևել պատժամիջոցների սահմանումը», - ասվում է նամակում: Բացի այդ, նշվում է, որ այս նախագծերի իրականացմանն աջակցող ընկերությունները վնաս են հասցնում Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգությանը:
Նամակը ստացած բազմաթիվ գերմանական ընկերություններ այն որպես սպառնալիք ու շանտաժ են ընդունել: