Մարաթոնի օրը եղել է 11 մլն 978 հազար դոլարի խոստում, այս պահի դրությամբ փոխանցվել է արդեն շուրջ 2 մլն դոլար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Այս պահի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել արդեն շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը` անդրադառնալով հարցին, թե որքան գումար է այս պահին արդեն փոխանցվել հիմնադրամ:
«Մարաթոնի օրն եղել էր 11 մլն 978 հազար ԱՄՆ դոլարի խոստում, այդ թիվն աճելի է, այս պահին ունենք արդեն 16 մլն 028 հազար ԱՄՆ դոլարի խոստում, այս պահի դրությամբ Հիմնադրամին է փոխանցվել արդեն շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Մնացյալն, ըստ ծրագրերի` մուտք է լինելու տարվա ընթացքում»,-ասաց նա: