Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետևանքով հրաժարվել էր հետագա պայքարից:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Թևանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա և անհրաժեշտ է վիրահատություն: Բժշկական միջամտությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթև մարզումներ անցկացնել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։