ՀԱՀ-ում Boeing 767 ինքնաթիռը վայրէջք է կատարել այրվող շարժիչով (տեսանյութ)
Zimbabwe Airways ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Յոհանեսբուրգի «Տամբո» միջազգային օդանավակայանում: Ինչպես հայտնում է The Sun-ը, ինքնաթիռի շարժիչը թռիչքի ժամանակ սկսել է այրվել:
Աղբյուրը հայտնում է, որ ՀԱՀ-ից Զիմբաբվեի Հարարե քաղաք մեկնող օդանավը ստիպված է եղել հետ վերադառնալ: Թռիչքուղում ինքնթիռին դիմավորել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:
Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ թռչունի հետ բախումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Տուժողներ չկան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: