Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ներկայացվել են ծովի մոտ գտնվող ամենաէժան անշարժ գույքով երկիրները

Ամենաէժան անշարժ գույք ունեցող ծովամերձ երկիրը պարզվել է Բուլղարիան է: Առաջատար հնգյակի մեջ ներառվել են նաև Թուրքիան, Չեռնոգորիան, Հունաստանը և Իսպանիան. այդ տվյալները տրամադրել է «Domire Estate» անշարժ գույքի գործակալությունը:

Բուլղարիայում մեկ սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից, դեպի ծովը տեսարանով` 30 հազարից: Երկու սենյականոց բնակարանների նվազագույն արժեքը 35 հազար եվրո է: Այնուամենայնիվ, ծովից ոտքով հեռավորության վրա գտնվող տների առաջարկները շատ չեն: Ափին մոտ գտնվող առաջին գծում տան արժեքը 250-300 հազար դոլար է:

Թուրքական անշարժ գույքը երկրորդ տեղում է ըստ մատչելիության: Այս երկրում տները հիմնականում առաջարկվում են բնակելի համալիրներում: Ծովի մոտ անշարժ գույքի արժեքը սկսվում է 40-50 հազար եվրոյից:
Չեռնոգորիայում ամենահայտնիներն և մատչելիները  Բարսկայա և Բուդվանսկայա ծովափնյա շրջաններն են: Այնտեղ բնակարանների գները սկսվում են 50-60 հազար եվրոյից: Բարին մոտ տների նվազագույն արժեքը հասնում է մինչև 90 հազար եվրո, իսկ հենց ծովի մոտ` 135 հազարից սկսած:

Հունաստանի անշարժ գույքի շուկան առաջարկում է թե էկոնոմդասի բնակարաններ և թե շքեղ վիլլաներ Կրետեում, Ռոդոսում և Կորֆուում: Ամենաէժան տարածաշրջանը համարվում է Հունաստանի հյուսիսային մասում գտնվող Հալկիդիկի թերակղզին: Ծովին մոտ գտնվող հողամասով լավ վիճակում տների գները սկսվում են 190 հազար եվրոյից, բնակարաններինը` 80 հազարից:

Իսպանիան ռուսների շրջանում առավել պահանջարք ունեցող երկիրն է: Այնտեղ «հրաշալի ճարտարապետություն է, արտակարգ լողափներ, լողալու երկարատև սեզոն, տրանսպորտային հարմարավետ պայմաններ»: Միևնույն ժամանակ շուկայում կան բավականին մատչելի առաջարկներ: Ալիկանտեում, Կոստա Բլանկայիի ծովափին, առանց ծովի տեսարանի բնակարանը կարժենա 80 հազար եվրո: Ծովափից առաջին գծում՝ սկսած 150 հազարից: Ծովի դիմաց առանձին տան արժեքը կկազմի 200 հազար եվրո, առաջին գծում` 350 հազարից:

Աղբյուր` Փաստինֆո

The post Ներկայացվել են ծովի մոտ գտնվող ամենաէժան անշարժ գույքով երկիրները appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *