Թաիլանդում շունը գտել է կենդանի թաղված նորածնի և փրկել նրա կյանքը
Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նակհոն Ռատչասիմա նահանգում շունը դաշտում գտել է կենդանի թաղված նորածնի: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին 41-ամյա Ուզա Նիզայկան շան հետ զբոսնելիս է եղել ֆերմային դաշտերից մեկի մոտակայքում, երբ Պինգ Պոնգ անունով շունը հանկարծ սկսել է հաչալ և քանդել հողը: Մոտեցել է ֆերմերը՝ տեսնելու, թե ինչն է այդքան հետաքրքրել կենդանուն և նկատել է երեխայի ոտքը, որը դուրս էր եկել հողից: Նա արագ դուրս է բերել փոքրիկին հողի տակից և տեղափոխել հիվանդանոց:
Նշվում է, որ նորածնի առողջությանը վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը գտել է երեխայի մորը, որը գյուղի 15-ամյա բնակիչ է: Նա խոստովանել է, որ թաքցրել է հղիությունը, ծննդաբերել է գաղտնի և որոշել թաղել երեխային՝ վախենալով ծնողների բացասական արձագանքից: Ըստ աղբյուրի՝ աղջկա ծնողները մտադիր են թոռնիկին վերցնել հիվանդանոցից և զբաղվել նրա դաստիարակությամբ:
Նիզայկան նաև ասել է, որ տեղացիներին զարմացրել է իր շան արարքը և հիմա բոլորը նրան հերոս են կոչում: