Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգություններից հետո զանգվածային սպանություններ իրականացնելու սպառնալիքներ հնչեցրած առնվազն 27 անձ է ձերբակալվել

ԱՄՆ Էլ Պասո և Դեյթոն քաղաքներում տեղի ունեցած հրաձգությունների հետո իրավապահ մարմինները վերջին 2 շաբաթների ընթացքում առնվազն 27 մարդու են ձերբակալել, որոնք երկրի տարբեր քաղաքներում զանգվածային սպանություններ իրականացնելու սպառնալիքներ են հնչեցրել, հաղորդում է CNN-ը:

Ձերբակալվածների թվում 15-ամյա դեռահաս կա Ֆլորիդա նահանգից, որը մտացածին անվան ներքո խաղային հարթակում հաղորդել է, որ իր հետ դպրոց է բերել հորը պատկանող M-15 հրացանը և մտադիր է «առնվազն 7 մարդու սպանել»: Ձերբակալության պահին դեռահասը հայտնել է ոստիկաններին, որ դա կատակ է եղել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Միացյալ Նահանգների 20 քաղաքներում 13-38 տարեկան ավելի քան 20 մարդ է ձերբակալվել, ընդ որում՝ ձերբակալությունները սկսվել են Էլ Պասո և Դեյթոն քաղաքներում տեղի ունեցած հրաձգությունների հենց հաջորդ օրը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ի առավոտյան Տեխաս նահանգի 21-ամյա բնակիչը Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Էլ Պասո քաղաքի Walmart սուպերմարկետում հրաձգություն էր իրականացրել՝ սպանելով 22 մարդու: Հրաձիգը ձերբակալվել է, նա մեղադրվում է ահաբեկչության համար: Ենթադրվում է, որ նա գործել է ռասսայական խտրականությունից դրդված. զոհերի թվում Մեքսիկայի քաղաքացիներ կան:

Ավելի ուշ հրաձգության դեպք էր գրանցվել Դեյթոն քաղաքում, ինչի հետևանքով 10 մարդ էր զոհվել՝ ներառյալ հրաձիգը, ավելի քան 30-ը տուժել էին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ միջադեպերը որակել էր հանցագործություն մարդկության նկատմամբ: Նա Արդարադատության նախարարությանը տեղի իշնաությունների և առցանց ընկերությունների հետ աշխատելու հրաման էր տվել՝ ծայրահեղականներին մինչև հանցանք գործելը բացահայտելու նպատակով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *