Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցն է. Փաշինյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Коммерсантъ պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցությանն ու անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին:

Խոսելով Ադրբեջանին զենք մատակարարող երկրների մասին, որոնց թվում են նաև ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից պետությունները, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը՝ վարչապետն ուշադրություն է հրավիրել կառույցի արդյունավետության գործոնի վրա:

«Դա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցն է: Ո՞րն է ԵԱՏՄ-ում Հայաստանի համար առաջին նպատակը՝ Կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնել: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում արդյունավետ է ստացվել: Մեզ հաջողվել է ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ողջ աշխարհում: Նույնը վերաբերում է և ՀԱՊԿ-ին: Ո՞րն է նպատակը՝ անել ամեն ինչ, որպեսզի Կազմակերպությունը՝ որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների համար, դառնա ավելի արդյունավետ: Դա հեշտ աշխատանք չէ, սակայն ուրախ եմ, որ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես կդառնա առավել արդյունավետ»,- մեկնաբանել է Փաշինյանը:

Անդրադառնալով Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանը նշել է, որ դա լավ գործընթաց է, որով հետաքրքրված են կողմերը:  

Պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի դիտորդ դառնալ կառույցում, ինչպես Մոլդովան է, վարչապետն ասել է, որ «այդ հարցը կքննարկեն, երբ Ադրբեջանը նման ցանկություն հայտնի»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *