«Ուեսթ ընտանիքի Սուրբծննդյան բացիկը». Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը (լուսանկար)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը:
Լուսանկարում 39-ամյա Քիմը իր չորս երեխաների՝ Նորթի, Սեյնթի, Չիկագոյի, Փսալմի և 42-ամյա ամուսնու՝ ռեփ-կատարող Քանյե Ուեսթի հետ է։ Ընտանիքի անդամները նստած են սանդուղքի վրա և կրում են միանման սպորտային զգեստներ։
«Ուեսթ ընտանիքի Սուրբծննդյան բացիկը»,- լուսանկարը մակագրել է Քիմը։
1990-ականներից սկսած՝ Քարդաշյանների ընտանիքը Սուրբ ծնունդին ընդառաջ ամեն տարի հրապարակում է տոներին նվիրված բացիկի լուսանկարը։