Խնձորի քացախի օգտակար հատկությունները
Խնձորի քացախը բնական մթերք է, որի հզոր ազդեցությունը կասկածներ չի առաջացնում: Քացախի բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում են մանրէները եւ վնասակար բակտերիաները:
Խնձորի քացախը կարելի է օգտագործել
1.Կոկորդի ցավի դեմ
Մեկ բաժակ խնձորի քացախի ¼ մասը խառնել 1 բաժակ տաք ջրով: Այս խառնուրդով պետք է ողողել կոկորդը, եւ բերանի խոռոչի բոլոր վնասակար մանրէները կվերանան:
2.Այրոցի դեմ
1 թեյի գդալ խնձորի քացախը քիչ քանակությամբ ջրով օգնում է ազատվել այրոցից:
3.Հարբուխի դեմ
Եթե ձեր մոտ սկսվում է հարբուխ, եւ զգում եք, որ քիթը փակ է, անհրաժեշտ է խմել մեկ բաժակ ջրի եւ մեկ թեյի գդալ խնձորի քացախի խառնուրդը: Քացախը պարունակում է А, В1, В2, В6, С վիտամիններ, ինչպես նաեւ քացախաթթու: Այս նյութերն առաջացնում են լորձի արտահոսք:
4.Թեփի դեմ
Խնձորի քացախն ամրապնդում է մազերը՝ դարձնելով դրանք փարթամ եւ պայծառ, ինչպես նաեւ վերացնում է թեփը: Բաժակի ¼ մասով քացախ եւ նույնքան ջուրը խառնել եւ քսել մազերին լվանալուց հետո: Կարելի է այն թողնել մազերին 15 րոպե առավել լավ արդյունք ստանալու համար: Թեփն անհետ կվերանա:
5.Ջղակծկումների դեմ
Ջղաձգումները հաճախ վկայում են կալիումի պակասության մասին: 2 ճաշի գդալ քացախը խառնել մեկ թեյի գդալ մեղրի հետ եւ ավելացնել տաք ջուր, կստացվի միջոց ջղաձգումների դեմ, որը լրացնում է օրգանիզմում կալիումի պակասը: Բացի դրանից, քացախը պարունակում է մագնեզիում, ֆոսֆոր, պղինձ ու ծծումբ:
6.Մաշկի քորի դեմ
Եթե անհանգստացնում է մաշկի քորը, անհրաժեշտ է մի քիչ քացախ քսել: Բնական քացախի հակասնկային եւ հակաբակտերիալ հատկությունը կօգնի ազատվել մաշկի տարատեսակ ախտահարումներից:
7.Գորտնուկների դեմ
Վիրուսային գորտնուկները կարելի է վերացնել՝ դրանց վրա քսելով խնձորի քացախ: Դա պետք է պարբերաբար անել արդյունք ստանալու համար:
8.Ոտքերի տհաճ հոտի դեմ
Ամեն երեկո պետք է ոտքերը դնել խնձորի քացախի մեջ, եւ կմոռանաս այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են քրտնարտադրությունը եւ ոտքերի հոտը: Քացախը վերացնում է սնկային հիվանդությունները՝ շնորհիվ իր մանրէասպան հատկության:
9.Ստամոքսի փքվածության դեմ
Ստամոքսի փքվածությունից խուսափելու համար անհրաժեշտ է ուտելուց առաջ մեկ բաժակ քացախաջուր խմել: Օգնում է կարգավորել մարսողությունը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ ակտիվացնել նյութափոխանակությունը:
10.Տան տհաճ հոտի դեմ
Բացել քացախը ջրով, խառնուրդը հեղուկացրով շաղ տալ տան մեջ, եւ կազատվեք տան տհաճ կենցաղային հոտից:
11.Կեղտոտության դեմ
Քացախի միջոցով կարելի է մաքրել երեւացող կեղտաբծերը, բորբոսը: Այն բազմաֆունկցիոնալ մաքրող միջոց է, որն ավելի մատչելի է, քան մյուս քիմիական միջոցները:
12.Խցանված ջրափոխակների դեմ
Մեկ բաժակ քացախը խառնել կես բաժակ կերակրի սոդայի հետ: Սոդայով քացախը հիանալի կերպով կմաքրի ջրափոխակները եւ կվերացնի բոլոր տհաճ հոտերը:
13.Բորբոսի դեմ
Լոգասենյակի սալիկների եւ լվացքի մեքենայի ներսում առկա բորբոսը սովորական բան է: Քացախն օգնում է հեռացնել բորբոսը ցանկացած մակերեւույթից, կարելի է նաեւ լվանալ շորերը՝ մի քիչ քացախ ավելացնելով: Սպիտակ վարագույրը ձյունաճերմակ տեսք կունենա քացախով լվանալուց հետո:
14.Շորերի վրայի ծալքերի դեմ
Խորամանկ միջոց առանց արդուկի արդուկված շորեր ունենալու համար: Քացախը խառնել ջրի հետ 1:3 հարաբերությամբ եւ շաղ տալ հագուստի վրա: Երբ շորերը չորանան, ծալքերը կանհետանան:
15.Կահույքի վրայի բծերի դեմ
Կահույքի, գորգերի վրայի կեղտաբծերն ակնհայտորեն կանհետանան քացախի միջոցով: Գորգի կամ կահույքի կեղտաբծերը սրբել քացախի եւ աղի խառնուրդով, եւ մաքրությունը երաշխավորված է:
Աղբյուր՝ kastory.ru
The post Խնձորի քացախի օգտակար հատկությունները appeared first on ԳԱԼԱ.