Լեդի Գագան խոստովանել է, որ չի հիշում՝ վերջին անգամ երբ է լոգանք ընդունել
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Twitter-ում խոստովանել է, որ չի հիշում՝ վերջին անգամ երբ է լոգանք ընդունել:
«Օգնականս հարցնում է՝ «Վերջին անգամ ե՞րբ ես լոգանք ընդունել»: Ես՝ «Չեմ հիշում»,- Twitter-ում գրել է Լեդի Գագան:
Երգչուհին իր գրառմանն ավելացրել է նաև LG6 հաշթեգը, որը, շատերի կարծիքով, կարող է ակնարկել նրա վեցերորդ ալբոմի թողարկման մասին:
«Հուսով եմ՝ հաջորդ տարի»,- ալբոմի թողարկման մասին ավելի վաղ ասել էր Գագան:
Չնայած նրան, որ երգչուհին մանրամասներ չի հաղորդել իր հնարավոր ալբոմի թողարկման մասին, վերջերս YouTube-ից հայտնի դիմահարդար Նիկի դե Յագերի հետ զրույցում նա հայտնել էր, որ միշտ ձգտում է զարգանալ և մարտահրավեր նետել իրեն, երբ խոսքը վերաբերում է նոր ժանրի երաժշտությանը:
Ապագայի ծրագրերի մասին հարցին Գագան պատասխանել էր. «Ցանկանում եմ նոր ֆիլմերում հանդես գալ և երեխաներ ունենալ»:
#LG6
— Lady Gaga (@ladygaga) December 19, 2019
my assistant: when’s the last time you bathed
me: i don’t remember