Գերմանիայում 81-ամյա կինը չի հասցրել արգելակել մեքենան և վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած մարդկանց
Գերմանիայի Էսսեն քաղաքում թոշակառու կինը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տրամվայի կանգառում կանգնած մարդկանց: Միջադեպի հետևանքով 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը:
Նշվում է, որ 81-ամյա կինն ընթանում էր տրամվայի հետևից: Վերջինս կանգ է առել, մարդիկ սկսել են իջնել, երբ կինը չի հասցրել արգելակել մեքենան և այն մխրճվել է մարդկանց մեջ: Տուժողներից երեքի վիճակը ծանր է: Կատարվածը որակվել է որպես դժբախտ պատահար՝ առանց որևէ միտման: