Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ. Ռուբեն Մելիքյանը՝ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու օրինագծի մասին

Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը:

«1) Մեզ կարող են օրենքով ստիպել մեր հեռախոսներում ինչ-որ հավելված ներբեռնել՝ մեր վարքագիծը և առողջական վիճակը (?) վերահսկելու համար։ Ընդ որում, եթե չներբեռնենք՝ կտուգանեն 100-250 հազար դրամի չափով։ Չկա երաշխիք, որ այս պահանջը կներկայացվի միայն որոշակի թիրախային խմբի - որոշողը փաստացի կառավարությունն է ու պարետը։ Չկա որոշման հիմնավորման պահանջ։ Չկա որոշման բողոքարկման հնարավորություն։

2) Մեր բջջային կապի օպերատորներին օրենքով ստիպում են գործադիրին փոխանցել տեղեկություններ մեր հեռախոսազանգերի ու sms-ների հասցեատերերի, ժամանակի ու տևողության մասին։ Ասում են՝ որ պարզեն մեր շփման շրջանակը, եթե մի օր հաստատվի, որ վարակակիր ենք։ Մինչդեռ հայտարարված նպատակը նվաճելու համար այս գործիքի պիտանիությունը տրամաբանորեն չի կարող հաստատվել, քանզի. (ա) ամենևին ոչ բոլոր հեռաոսային զրուցակիցների հետ ենք ֆիզիկապես շփվում, (բ) ամենևին ոչ բոլոր շփվածների հետ ենք հեռախոսով զրուցում։ Եթե անգամ ելնենք նախագծի հեղինակների բարեխղճության՝ խիստ անհավանական կանխավարկածից, ապա տրամաբանական կլիներ նշված տվյալները հավաքել ոչ թե բոլորիս, այլ միայն վարակվածների վերաբերյալ։

3) Երկրորդ կետում նշված վիթխարի շտեմարանը Արտակարգ դրության ավարտից հետո նախատեսվում էր «ապանձնավորել» ու պահել անսահմանափակ ժամանակ՝ չգիտես թե ինչու։

Հիմա այս երեք 100%-անոց անընդունելի դրույթներից կառավարությունը որոշել է հրաժարվել երրորդից՝ պահպանելով առաջինը և երկրորդը։

Այսպիսով, 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն։ Առաջընթա՞ց է։ Այո։ Գո՞հ ենք։ Ո՛չ!»,- գրել է Մելիքյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *