Ուկրաինայում Զատկի տոներին ընդառաջ կխստացնեն կարանտինի ռեժիմը. РИА Новости
Ուկրաինայի նախարարների կաբինետը կարանտինային ռեժիմի խստացման վերաբերյալ որոշում է ընդունել:Կորոնավիրուսի բռնկման հետ կապված հինգշաբթի երեկոյան կայացել է կառավարության արտահերթ նիստ:Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, գրում է РИА Новости-ն:
Ստեպանովի խոսքով՝ սահմանափակումների խստացումը առաջին հերթին կվերաբերի 60-ից բարձր տարիքի անձանց: Նաև ծրագրվում էր սահմանափակել այգիներ և հանգստի գոտիներ այցերը, պետք է դադարի հանրային տրանսպորտի աշխատանքը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաղորդել էր, որ իշխանությունները ծրագրում են ապրիլի 6-ից 24-ը խստացնել մեկուսացման պայմանները մասնավորապես Զատկի տոների պատճառով: