Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տեր-Պետրոսյանի ասած հենց այդ «հայտնի ուժերի» «պետական այրին վայել» վարքն է, որ այսքան երկար լեզու է դրել աջուձախ թշնամություն ու ատելություն քարոզող գործիչների բերանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեր-Պետրոսյանի ասած հենց այդ «հայտնի ուժերի»՝ տարիներ շարունակ ցուցաբերած «պետական այրին վայել» վարքն է, որ այսքան երկար լեզու է դրել ժողովրդին զանգված կոչող, աջուձախ թշնամություն ու ատելություն քարոզող, կասկածի որդեր աճեցնող գործիչների բերանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին:

«Երկար ժամանակ լռել, անգամ կես բառով չեմ ակնարկել սկզբի շրջանում լոկ իբրև կասկած, իսկ հետո արդեն համոզմունքի վերաճած այն մտքերիս մասին, որոնք վերաբերում են Նոր կորոնավիրուսային հիվանդությանը։ Այս ողջ ընթացքում փորձել եմ հնարավորինս խիստ հետևել վարակը հաղթահարելուն ուղղված բոլոր այն որոշումներին ու ցուցումներին, որոնք ստացվել են Կառավարության ու պարետատան կողմից։ Այդ ամենը արել եմ ոչ թե նրա համար, որ վստահել եմ մեր երկրի ղեկավարներին, կամ վախեցել կորոնավիրուսից, այլ որովհետև եղել և ուժերիս ներածին չափով շարունակելու եմ լինել Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացի։ Ու դա ոչ ոք չի կարող փոխել։ Ո՛չ Նիկոլը՝ իր ապիկար թիմով, ո՛չ էլ նրա հոգևոր հայր Տեր-Պետրոսյանը։

...Անկեղծ եմ ուզում ասել՝ չափազանց վրդովված եմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածով։ Մտածում եմ՝ մարդ այդ որքան նենգ պետք է լինի, որ համաճարակի դեմ պայքարի քողի ներքո ատելության նոր սերմեր ցանի մեր երկրի քաղաքացիների մեջ։ Որ պատերազմական սուտ իրավիճակ պատկերի մարդկանց մտքում և իր ապիկար հովանավորյալներին ընդդիմախոսող ուժերին պետական դավաճան կոչի։ Եվ այդքանից հետո էլ համարձակություն ունենա խրատել ուրիշներին՝ ասելով, թե չկորցնեք «պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»։ Ով էլ խոսեր։

Այս հարցում ուզում եմ շատ հստակ լինել։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՝ ով ուզում է լինի՝ գլուխը քարին է տվել, եթե իշխանություններին ուղղված երկրի ու ժողովրդի համար սրտացավ մարդկանց քննադատությունը երկրորդ բացված ճակատ կամ դավաճանություն է համարել։ Տեր-Պետրոսյանի ասած հենց այդ «հայտնի ուժերի»՝ տարիներ շարունակ ցուցաբերած «պետական այրին վայել» վարքն է, որ այսքան երկար լեզու է դրել ժողովրդին զանգված կոչող, աջուձախ թշնամություն ու ատելություն քարոզող, կասկածի որդեր աճեցնող գործիչների բերանում։ Բավական է արդեն։ Սրան պետք է վերջ տրվի։ Եվ դա իմ պատկերացրած լավ քաղաքացու պարտքն է։ Միայն տանը փակվելով ոչինչ չի ստացվի։ Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածը ցույց տվեց, որ Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր թե ու՞մ շունն է կորոնավիրուսը։ Այո, Տեր-Պետրոսյանի անձի հետ թե համեմատելու լինենք, իսկապես՝ ու՞մ շունն է կորոնավիրուսը»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *