Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են՝ Հայաստանի կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են, որ Հայաստանի կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան՝ պատճառաբանելով, որ մեկուսացման տեղի խնդիր ունեն:

«Քաղաքացիները նշում են, որ այդ հրահանգը տվել է ՀՀ վարչապետը և իրենք, առանց գումարի, օրեր շարունակ գիշերում են օդանավակայանում: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարդու իրավունքների լուրջ խնդիրների շարքում հատուկ սրություն ունի ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանված՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի իրավունքը։ Ընդ որում, խնդիրը հատկապես հրատապ է Ռուսաստանի ուղղությամբ՝ թե՛ վերադարձի սպասող մեր հայրենակիցների մեծ թվի և թե՛ նրանց զգալի մասի՝ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պատճառով։

Որքան հասկանում եմ՝ բուն խնդիրը ոչ թե ինքնին փոխադրման կազմակերպումն է, այլ այն, որ մեր կառավարությունը չի կարողանում Հայաստանում ապահովել մեկուսացման՝ անհրաժեշտ ծավալի ենթակառուցվածք։ Բայց ախր, հարգելի պատասխանատուներ, օրեր առաջ դուք չէի՞ք, որ անցկացրեցիք «հեռախոսներով հսկման» համակարգը։ Բա ինչո՞ւ այս դեպքում չեք գործադրում։ Ի՞նչ պարտադիր է, որ մարդկանց ինչ-որ հյուրանոցում մեկուսացնեք։ Ստացեք խիստ ռեժիմով ինքնամեկուսացման գրավոր համաձայնություն (նույնը՝ ընտանիքի անդամներից), վերադարձրեք մարդկանց հայրենիք և հսկեք ձեր իսկ ներդրած եղանակով։

Գոնե մի հարցում օգտակարություն կունենա այդ խայտառակությունը։ Մանավանդ, որքան, հասկացա վարչապետի խոսքից, համաճարակի «պիկը» մեզ մոտ արդեն անցել է, և, փառք Աստծո, այժմ ունենք «կորը հարթեցնելու» դրական միտում։ Կարճ ասած, մարդկանց վիճակը գնալով վատթարանում է, մարդիկ 5-6 օր ապարդյուն սպասելուց սկսում են հուսալքվել։ Գործուն քայլեր ու ամբողջական լուծում է պետք»,- գրել է Մելիքյանը՝ ներկայացնելով News.am-ի տեսանյութը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *